«Աֆղանստանի հյուսիսում 5000 ահաբեկիչ է հավաքվել. նրանք մոտ են ԱՊՀ սահմանին». ՌԴ ԱԴԾ պետ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Աֆղանստանում կուտակված 5000 ահաբեկիչ մոտ են ԱՊՀ երկրների սահմանին:
Այս մասին գրում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ Բորտնիկովն իր մտահոգություններով կիսվել է Դուշանբեում հետխորհրդային պետությունների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ծառայության ղեկավարն ահազանգել է, որ ահաբեկիչներից շատերը Սիրիայում պատերազմելու փորձ ունեն և անդամակցել են «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Նա նկատել է, որ ահաբեկիչները կուտակվել են Աֆղանստանի հյուսիսում, որը սահմանկից է Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների հետ:
Բորտնիկովի խոսքով՝ 5000 ահաբեկչին նույն տարածքում է հավաքել ԻՊ-ի մասնաճյուղ հանդիսացող «Վիլայաթ Խորասան» խմբավորումը:
