Добавить новость
103news.com
World News
Май
2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. հարազատների հետ աշխատում է ԱԻՆ հոգեբանը

0

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով կանալից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. հարազատների հետ աշխատում է ԱԻՆ հոգեբանը appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России