Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ռուսաստան
Ըստ ԿԲ պաշտոնական կայքէջի, Ջավադյանը Մոսկվայում մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին:
Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:
