Ավտովթար՝ Սյունիքում. բախվել են Ford-ը և ГАЗ 66 մակնիշի ՊՆ ավտոմեքենան. կա մեկ զոհ, վիրավորվել են 3-ը, որոնցից 2-ը՝ զինծառայող. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford-ը և ГАЗ 66 մակնիշի ՊՆ ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
