Добавить новость
103news.com
World News
Май
2019

ԼՀԿ-ն առաջարկում է՝ Երևանի ավագանու նիստերին մասնակցեն բոլոր ցանկացողները, լրագրողները նիստերը լուսաբանեն հենց դահլիճից

0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։   Նախագծի հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։

Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք 3 փոփոխության առաջարկ ունեն։ «Առաջին փոփոխությունը վերաբերում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 7.1 կետին՝ առաջարկում ենք այն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը կարգավորում է այն մասը, թե ովքեր կարող են մասնակցել Երևանի ավագանու նիստերին։ Ըստ էության՝ սա սահմանափակվում է քաղաքապետի որոշմամբ։ Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարությունը և հնարավորություն տալ քաղաքացիներին և շահագրգիռ անձանց ցանկության դեպքում մասնակցել Երևանի ավագանու նիստերին»,- ասաց նա։

Անի Սամսոնյանը նշեց, որ 2-րդ փոփոխությունը կապված է նույն հոդվածի 7.2-րդ կետի հետ, որն առաջարկում են շարադրել նոր խմբագրմամբ և հանել արգելքը, որ լրագրողները չեն կարող Երևանի ավագանու նիստերին հետևել հենց նիստերի դահլիճից։

«Առաջարկում ենք, որ 7.2 կետով ամրագրվի, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու դռնբաց նիստերին` ավագանու նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հատկացված տեղում»,- մանրամասնեց Սամսոնյանը։

Փոփոխությունների մյուս կետը վերաբերում է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգին, քանի որ հակասություն կա «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի հետ։ Նրա գնահատմամբ՝ լրատվամիջոցներն առանց հավատարմագրման պետք է կարողանան մասնակցել Երևանի ավագանու նիստերին՝ ներկայացնելով միայն կոնկրետ լրատվամիջոցի աշխատակից լինելու մասին վկայող փաստաթուղթը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России