19-ամյա բելառուս ուսանողուհին «սելֆի» անելիս ընկել է 10-րդ հարկից
Տասնինամյա բելառուս Վալերիա Գ.-ն, որը Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի էր, «սելֆի» անելիս ընկել է ու մահացել, գրում է The Mirror-ը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է ուսանողական հանրակացարանի մոտ: Ականատեսների խոսքով՝ նա որոշել է գիշերային երկնակամարի ֆոնին գեղեցիկ նկար անել: Այդ նպատակով նա աթոռի օգնությամբ բարձրացել է 10-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակին, սակայն անսպասելիորեն կորցրել է հավասարակշռությունը և ցած ընկել:
Շտապօգնությունն անմիջապես դեպքի վայր է ժամանել: Բժիշկները ավելի քան մեկ ժամ պայքարել են ուսանողուհու կյանքի համար, սակայն նրա սիրտը կանգ է առել:
Բելառուսի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատել է Վիկտորիայի մահը: Վիլնյուսի իրավապահ մարմինները զբաղվում են ողբերգական պատահարի հետաքննությամբ:
Հաղորդվում է, որ համալսարանի ուսանողներն ու անձնակազմը ցնցված են տեղի ունեցածից: Ուսանողների հարցերով ծառայությունը խոստացել է հոգեբանական օգնություն տրամադրել նրանց:
