1-ին զորամիավորումում մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն է անցկացվել (լուսանկարներ)
1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ուսուցանվող կազմին ցուցադրական կետերում ներկայացվել է զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգը:
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր խնդիրները:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները:
