Մադուրոն կայցելի Ադրբեջան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2019թ. հոկտեմբերին կայցելի Ադրբեջան, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրում Վենեսուելայի դեսպան Կրիստոֆեր Բերոտերանին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կստանձնի Չմիացած երկրների շարժման (շարժում, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն) նախագահությունը:
Այս կապակցությամբ 2019թ. հոկտեմբերի 21-26-ը Բաքվում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով տեղի կունենա:
Իսկ մինչ այդ Վենեսուելա կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
