Добавить новость
103news.com
World News
Май
2019

Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում

0

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով:

Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 95%, 2018թ.՝ 93%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նույն իրավիճակն է նաև 1 և 6 տարեկանների շրջանում՝ 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության  ցուցանիշներն առանձին վերցված ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը: Մասնավորապես` 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95% -ից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60%-90%, իսկ 68 համայնքում՝ 90%-95%: Երևանում 2 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 2019թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2018թ. կազմել է 87%, 2017թ.՝ 90.7%:

Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ աշխարհում իրականացվող պատվաստումային գործընթացի շնորհիվ, այսօր արդեն կարելի է հիվանդությունը համարել վերացած: Միայն  Աֆղանստանում, Պակիստանում և Նիգերիայում դեռևս  շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից պարբերաբար տարածվում են այլ երկրներ՝ առաջացնելով տեղային բռնկումներ: Վիրուսի ներկրման վտանգն առկա է միշտ, հատկապես ներկայիս բնակչության ակտիվ տեղաշարժի պայմաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս տարածած հայտարարության համաձայն, Իրանում` շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի հարուցիչ (վայրի պոլիովիրուսի 1-ին տիպ), որը համաճարակաբանորեն կապված է Պակիստանի հետ:

Հայաստանում ցուցանիշների շարունակական նվազումը կարող է նպաստել պոլիոմիելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան:

Կենդանի պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութից ինակտիվացված պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի ներկա անցումային փուլում անհրաժեշտ է երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմիելիտի նկատմամբ պաշտպանության մակարդակը:

Նշենք, որ պատվաստումների շնորհիվ հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և այս կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը:

Հիշեցնենք, որ պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։  Վարակը  հիվանդ  մարդուց փոխանցվում է  բերանակղանքային, ինչպես նաև օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) ճանապարհներով։ Գաղտնի շրջանը միջինը 9-ից 14 օր է, կարող է տևել մինչև 28 օր,  ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարմամբ։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում և, ախտահարելով նյարդային համակարգը, առաջացնում է կայուն հաշմանդամություն:

Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է:

Պատվաստվե’ք և կանխարգելե’ք պոլիոմիելիտը:

The post Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России