Добавить новость
103news.com
World News
Май
2019

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ 

Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը նախագահին և մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները,  նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները։ 

Ներկայացուցչական այս համաժողովը առանձնահատուկ մի հարթակ է էլեկտրոնային կառավարման ոլորտի մասնագետների և փորձագետների հանդիպման, փորձի փոխանակման համար։ Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալու թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձին՝ հետագայում այն կիրառելով Հայաստանի թվայնացման օրակարգում, այլև ներկայացնելու Հայաստանի կառավարության տեսլականը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տվյալների կառավարման ռազմավարության՝ թվային օրակարգի մշակման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու հայկական ընկերությունների հնարավորությունները։ 

Երկօրյա համաժողովի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների թվայնացված պրոդուկտներն ու մոդելները։ 

էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև նախարարական նիստ, որտեղ ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ 

Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների հետ։ Միջազգային խոշոր այս համաժողովին մասնակցում են 110 երկրների 450-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России