Добавить новость
103news.com
World News
Май
2019

Ուկրաինայի խորհրդարանը կցրվի, երկրում տեղի կունենան արտահերթ ընտրություններ

0
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության հաջորդ օրը՝ այսօր, Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին:


Մինչ այդ նախագահ Զելենսկին օրվա առաջին կեսին բանակցություններ է նախաձեռնել օրենսդիր մարմնի ղեկավար կազմի և խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ և շուրջ երեք ժամ տևած հանդիպումների ընթացքում համաձայնության է հասել խմբակցությունների ղեկավարների հետ՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, այս մասին հայտարարել է նախագահի խորհրդական Անդրեյ Բոգդանը։


Նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Օլեգ Լյաժկոն պատմել է, որ Զելենսկին Ռադան ցրելու երկու հիմնական փաստարկ է բերել՝ քաղաքացիների շրջանում օրենսդիր մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակը, ինչպես նաև խորհրդարանում իշխող կոալիցիայի բացակայությունը: Նախագահի պաշտոնում իր առաջին իսկ ելույթում՝ պաշտոնամուտի հանդիսավոր արարողության ժամանակ, Զելենսկին հայտարարեց խորհրդարանը արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մտադրության մասին:


Գործող խորհրդարանում Ուկրաինայի նորընտիր առաջնորդը ոչ միայն թիմակիցներ, այլ որոշ գնահատականներով անգամ աջակիցներ չունի: Ուկրաինայի օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմում նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշնակիցները: 41-ամյա կատակերգու դերասանը նախագահ է դարձել առանց քաղաքական կուսակցության աջակցության:


Վերլուծաբանների կարծիքով, Զելենսկին իր ներկայիս աննախադեպ բարձր վարկանիշը ցանկանում է օգտագործել խորհրդարանում բարձր աջակցություն ապահովելու համար: Մինչ Գերագույն ռադայի լուծարումը երեկ Զելենսկին պատգամավորներին կոչ էր անում մինչև հեռանալը մի շարք օրենքներ ընդունել՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման, ապօրինի հարստացման, ընտրությունների մասին, ինչպես նաև պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, Անվտանգության ծառայության ղեկավարին և պաշտպանության նախարարին:


«Դուք դրա համար ունեք երկու ամիս», - երեկ հայտարարում էր նա:


Ընդդիմախոսների պնդմամբ, Վլադիմիր Զելենսկին իր երդմնակալության ժամկետի պատճառով խորհրդարանը ցրելու իրավասություն չունի, սակայն այդ մասին նրա հայտարարությունից հետո գործող կառավարությունն ու խորհրդարանը մինչև այս պահը որևէ կերպ չեն հակադարձել կամ ընդդիմացել: Ավելին՝ այսօր իր հրաժարականի մասին է հայտարարել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ինչը ենթադրում է, որ պորտֆելներից պետք է հրաժարվեն նաև նրա կաբինետի անդամները:


Քաղաքական փորձառություն չունեցող նախկին դերասանը նախագահի պաշտոնը ստանձնում է մի ժամանակահատվածում, երբ 44 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայում, ըստ միջազգային զեկույցների, կոռուպցիոն լրջագույն համակարգային խնդիրներ են արմատացած. երկրում առկա է տնտեսական ճգնաժամ, արևելյան շրջաններում՝ 2014 թվականից շարունակվող զինված հակամարտության պատճառով գրեթե ամեն օր զինվոր է զոհվում: Ռուսամետ անջատականների վերահսկողության տակ անցած Դոնբասի հակամարտության ընթացքում վերջին 5 տարվա ընթացքում զոհվել է 13 հազար մարդ: Ռուսաստանը Դոնեցկի ու Լուգանսկի ռուսամետ անջատականներին սկսել է ռազմական աջակացություն տրամադրել Ղրիմի թերակղզին բռնակցելուց հետո:






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России