Добавить новость
103news.com
World News
Май
2019

Ռ. Քոչարյանի և մյուսների գործի վարույցի կասեցումն ու ՍԴ ուղարկելը որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում չէ. Արամ Վարդևանյան

0

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցի Արամ Վարդևանյանի խոսքով՝ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործի վարույթի կասեցումն ու ՍԴ ուղարկելը որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում չէ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Քանի որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դ. Գրիգորյանի գործով վարույթի կասեցման և Սահմանադրական դատարանի դիմելու որոշման վերաբերյալ շարունակվում են քննարկումները, ցանկանում եմ պարզաբանել հետևյալը.

1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի նախաձեռնությամբ կարող է քրեական գործով վարույթը կասեցնել և դիմում ներկայացնել ՍԴ: Նման լիազորությունը ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածում: Այս լիազորությունը որևէ պահանջ չի նախատեսում դատական նիստի շրջանակներում այն քննարկելու կամ կողմերի կարծիքը հաշվի առնելու: Հետևաբար որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում առկա չէ և չի կարող լինել: 

2) Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը՝ բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Նշվածը պայմանավորված է այն պարզ պատճառով, որ եթե այն բողոքարկման ենթակա լիներ Դատարանը չէր կարող իրացնել ՍԴ դիմելու լիազորությունը, այլ այն հնարավոր կլիներ իրացնել բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ ՀՀ Սահմանադրությունը այս լիազորությունը նախատեսել է բոլոր դատարանների համար: Նշված լիազորության իրացման առաջնային հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: 

3) Դատախազության արձագանքը առ այն, որ պետք է վերաքննիչ բողոք ներկայացվի կասեցնելու որոշման մասով. Դատախազությունը կողմերից առավել շահագրգռվածը պետք է լինի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու փաստով, քանի որ օրինականության երաշխավորման նկատմամբ ունի Սահմանադրական պարտականություն, իսկ եթե առկա են հիմնավոր կասկածներ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության, ինչպես նաև գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ, երբ առկա չէ Սահմանադրական դատարանի վերջնական որոշում՝ Դատարանը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան: Շատ կարևոր է ընդգծել, որ այն պարտականություն է, այլ ոչ հայեցողություն: 

4) Վերաքննիչ բողոք ներկայացնելը պետք է ունենա հիմք, հիմնավորում և պահանջ: Հիմքի և հիմնավորումների բացակայությունը թեև ակնհայտ է, սակայն հետաքրքիր է պարզել ենթադրյալ պահանջը, օրինակ՝ «խնդրում եմ չպարզել սահմանադրականության հարցը»…: Կարծում եմ պահանջի վերաբերյալ ևս ամեն ինչ սպառիչ և հստակ է»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России