Добавить новость
103news.com
World News
Май
2019

Տեղի ունեցավ Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը

0
2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղադրանքը անհիմն է համարում:


Այսօր մինչև իր գործով դատական նիստի մեկնարկը նա հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված է․ - «2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես, եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:



Գործով տուժող, լրագրող Լիանա Եղիազարյանը դատարանի բակում վերհիշեց նախորդ տարվա դեպքերը․ - «Բերման ենթարկելու պահին պայթուցիկ նյութերը նետեցին այնտեղ, որտեղ մենք աշխատում էինք»:



Անցած տարի այս իրադարձությունների ժամանակ ավելի քան 2 տասնակ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:


«Երկու վնասվածք եմ ստացել: Այդ պահին չեմ հոսպիտալացվել, որովհետև մեր՝ Հանրային ռադիոյի մեքենաները չէին կարող մոտենալ: Ավելի ուշ շտապ օգնությունն է եղել, այնուհետև վիրաբուժական միջամտության ցուցում եմ ունեցել», - նշեց Եղիազարյանը:



Դատական առաջին նիստի ընթացքում նախկին փոխոստիկանապետը ելույթ չունեցավ: Նրա  փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին առաջարկեց որպես վկա հարցաքննել այդ օրերին բողոքի ցույցերը առաջնորդող Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Վերջիններս այժմ զբաղեցնում են համապատասխանաբար Սյունքի մարզպետի և Հայաստանի ոստիկանապետի պաշտոնները:



Անդրադառնալով գործի ընթացքին՝ պաշտպանն ասաց, որ դեռևս նախաքննության փուլում քննիչին և դատախազին խորհուրդ է տվել չշտապել և նախորդ տարվա վերոնշյալ իրադարձություններից չառանձնացնել միայն Լևոն Երանոսյանի մասնակցությունը։


Դատական նիստն այսօր հետաձգվեց, տուժող կողմի որոշ ներկայացուցիչներ դատարան չէին եկել:


Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России