Добавить новость
103news.com
World News
Май
2019

Դատարանների մուտքերը փակելու ակցիային մասնակիցների թիվը խոսում է այն մասին, որ էյֆորիան անցյալում է, վարչապետի վարկանիշը զգալիորեն նվազել է. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

0

Ես չհասկացա դատարանների մուտքերը փակելու ակցիայի իմաստը՝ արդյունավետության տեսակետից: Ակնհայտ է, որ առանց այդ ակցիայի էլ կառավարությունում կայացած խորհրդակցության որոշումները կարող էին լինել, ոչ մի բան չէր խանգարում դրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

«Այդ ակցիան, ընդհանուր առմամբ ֆոնն է, որն օգտագործվեց արդեն այդ ժամը 12-ի հայտարարությունն անելու համար, որպեսզի հիմնավորեր՝ ինքը որպես ժողովրդի կողմից նշանակված վարչապետ ինքն անում է այն, ինչ ուզում է ժողովուրդը: Բայց վարչապետն այդ լիազորություններն ունի և նրան այլևս պետք չէ, անպայման, ժողովրդական ֆոն ունենալ, որպեսզի ինչ-որ քայլերի դիմի: Ընդամենն այդ ակցիայի իմաստը սա էր, այլ հարց է, որ դա բավականին ռիսկային էր»,- նշեց նա:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ակցիայի իրականացման երկու ռիսկ կար: Առաջինը՝ վարչապետը որևէ երաշխիք չուներ, որ մեծ քանակով ժողովուրդ կհավաքվեր, երկրորդը՝ այն նաև օրինականության տեսակետից էր խոցելի՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ:

«Այս թիվն ուղղակիորեն խոսում է այն մասին, որ երկրում էյֆորիան այլևս անցյալում է: Ոչ միայն էյֆորիան է նվազել, բնականաբար, վարչապետի վարկանիշն էլ է զգալիորեն նվազել: Չեմ ասում, որ վարչապետի համար վարկանիշը կրիտիկական աստիճանի է, անձնական իր վարկանիշը բավականին բարձր է մնում, այլ հարց է, որ որպես թիմ այդ վարկանիշը բավականին ցածր է: Հիմա արդեն մեկ լայվով հնարավոր չէ ապահովել մեծ զանգվածներ»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունների մոտ բացակայում են համակարգային պատկերացումները: Իշխանությունն ընդամենը արձագանքում է օրվա խնդիրներին:

Նախօրեին տեղի ունեցած ակցիային և վարչապետի հայտարարությանը հետևեց դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան. «Իհարկե, սա դատական համակարգի ակնհայտ պատասխանն է, դեմարշն է, բայց բավականին գործուն պատասխան էր»,- նկատեց նա:

Վարչապետը, բացի  դատական համակարգի խնդիրներին անդրադառնալուց, հայտարարությունում խոսեց Արցախի մասին, մասնավորապես, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև։ Վարչապետը չէր բացառել «նոր պատերազմ հրահրելու և, հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքներ հանձնելու նպատակով իրականացվող դավադրությունը` պատասխանատվությունը երկրի կառավարության վրա տեղափոխելու» համար է:

«Արցախի հարցում կտրուկ, նման երանգի հայտարարությունը անսպասելի էր: Իսկապես սա նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-Արցախ հարաբերություններում, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բավականին բարդ, վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Սա բավականին նուրբ, զգայուն թեմա է և շատ վտանգավոր: Հասկանալի է, որ սրան պատասխան է լինելու»,- նշեց Վիգեն Հակոբյանը:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России