Բրիտանիայում մեղուները գրոհել են սուպերմարկետի մոտ կայանված մեքենան. իրավիճակը փրկել է այնտեղ գնումներ կատարող մեղվապահը
Բրիտանիայի սուպերմարկետներից մեկի կայանատեղիում կայանված մեքենան մեղուների գրոհի «զոհ» էր դարձել:
Ինչպես հայտնում է Fox News-ը, մարդիկ հեռու էին փախչում՝ տեսնելով մեքենան, սակայն այդ նույն սուպերմարկետ գնումների եկած մեղվապահը շտապել է օգնության: Նա նետվել է տուն, հագել իր պաշտպանիչ հանդերձանքն ու վերադարձել:
Ռիք Քորնուոլը հատուկ վրձնի օգնությամբ մեղուներին տեղափոխել է հատուկ արկղերի մեջ՝ ազատելով մեքենան միջատներից:
Նրա խոսքով՝ մեղուները գտնվում են տեղափոխման փուլում, և պարսերով հավաքվելը բնական է: Մասնագետը նշել է նաև, որ մեղուները խայթում են միայն, երբ կատաղում են: Դա նրանց համար պաշտպանական գործառույթ է:
