Добавить новость
103news.com
World News
Май
2019

Պոլսո պատրիարքը համայնքի շահերին պաշտպան չի կարող լինել առանց պետության հետ աշխատելու, այդտեղ ոչ մի նսեմացուցիչ բան չկա․ Արա Գոչունյան (տեսանյութ)

0

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքական ընտրությունները, անձերից անկախ, պետք է վերահսկվեն Պատրիարքական աթոռի միակ օրինական մարմնի՝ Կրոնական ժողովի կողմից: Նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով  Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Նրա նկատառմամբ՝ ընտրությունները կազմակերպելու երկու մոտեցում կար. կամ պետք է անցկացվեր Պոլսո պատրիարքական փոխանորդի գլխավորությամբ, կամ պետք է ընտրվեր տեղապահ ընտրությունների կազմակերպումն անցկացնելու համար:

«Պատրիարքական ընտրությունների կազմակերպումն իր տրամաբանությամբ ենթադրում է միջանկյալ ժամանակաշրջան՝ անցումային շրջան, իսկ մենք արդեն 10-11 տարի էր՝ անցումային շրջանի մեջ էինք: Հետևաբար, մոտեցումներից մեկն այնպիսին էր, որ անցումային մի նոր իրավիճակ ստեղծելու անհրաժեշտություն չկար»,- ասաց նա:

Նա ներկայացրեց, որ ի վերջո հայտնի դարձավ, որ պետության համար ցանկալի էր արմատական մեկնարկ տալ պատրիարքական ընտրությանը, և անցկացնել տեղապահի ընտրություններ:

Տեղապահի ընտրություններում, ըստ Արա Գոչունյանի, մրցակիցներ են լինելու պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա քիչ հավանական համարեց, որ տեղապահի ընտրություններում լարվածություն լինի թեկնածուների միջև:

«Իմ տվյալները ցույց են տալիս, որ այս անգամ, չնայած իրենց մրցակցության հանգամանքին, մեծ լարվածությունով չպետք է տանեն այս գործընթացը, որովհետև մոտ անցյալի բոլոր իրադարձությունները մեզ ցույց են տալիս, որ պատրիարքական ընտրության գործընթացի առողջ հունավորումը, առողջ զուգորդումը առաջին հերթին կախում ունի տեղի երկու եպիսկոպոսների ներդաշնակությունից»,- ասաց նա:

Անդրադառնալով Արամ Աթեշյանի մասին քննարկումներին, որ նա Թուրքիայի իշխանությունների ցանկալի թեկնածուն է, Արա Գոչունյանը մատնանշեց, որ որոշ սրբազանների մասին էլ ասում են, որ նրանք Թուրքիայի իշխանությունների համար ցանկալի չեն․ դրանք, ըստ նրա, քարոզչություն են և դրանց շնորհիվ պատրիարքական ընտրությունները տարիներ շարունակ փակուղի են մտել:

«Մենք մի առարկայական տվյալ ունենք մեր ձեռքում․ Թուրքիայի Հանրապետությունը ոչ մի ձևով, Հայոց պատրիարքական ընտրություններում իր համար ցանկալի թեկնածու ունենալու ոչ մի կարիք չունի»,-  ասաց նա:

Դիտարկմանը, թե որևէ պատրիարք չի կարող խուսափել Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունից, Արա Գոչունյանը պատասխանեց․ «Պոլսո Հայոց պատրիարքն ընտրվում է ժողովրդի կողմից և իր գահակալության ժամանակ աթոռանիստ եկեղեցու խորանում երդում է տալիս, որ պետք է պաշտպան կանգնի մեր համայնքի բարենպատակ կառույցների շահերին: Եվ այդ շահերին նա պաշտպան չի կարող լինել՝ առանց պետության կողմից ճանաչված, ընկալված լինելու և առանց պետության հետ աշխատելու: Այստեղ ոչ մի նսեմացուցիչ հարց չկա: Պատրիարքարանը 550-ամյա կառույց է, և այդ 550 տարիների ընթացքում այդ ձևի մեջ է աշխատել»,- ասաց նա:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России