ԵՄ-ում հաստատել են մեկանգամյա օգտագործման սպասքն արգելելու մասին օրենքը
Եվրոպայի խորհուրդը մայիսի 21-ին հրամանագիր է ընդունել, որով նոր սահմանափակումներ են նախատեսվում որոշ մեկանգամյա օգտագործման պլաստիկե առարկաների համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է եվրոպական ինստիտուտի մամլո ծառայությունը:
Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված սահմանափակումն այս հարցով կատարվող ընթացակարգի վերջին փուլն է, որով առավել խիստ կանոններ են հաստատվում՝ կապված 3 տեսակ արտադրանքի և փաթեթավորման կիրառման համար: Այդ առարկաներն ընդգրկված են եվրոպական լողափերն աղտոտող առարկաների տասնյակում:
Այսպիսով, արգելվում է օգտագործել այն պլաստիկե առարկաները, որոնց համար կա այլընտրանք: Հրամանագրի համաձայն՝ 2021-ից կարգելվի պլաստիկե ափսեների, սպասքի այլ պարագաների, ձողիկների և բամբակով փայտիկների օգտագործումը:
