Էդգար Ստեփանյանը «Գրան պրիում» եզրափակչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մասնակցել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող վարկանշային «Գրան պրիին»։ Սկրեչ մրցաձևի եզրափակչում Ստեփանյանը գրավել է 6-րդ տեղը։ Նա եզրափակչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցել են ուժեղագույն հեծանվորդներ, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Տուլայում հայ հեծանվորդն ուժերը փորձել է նաև օմնիումում՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-3-ը Էդգար Ստեփանյանը վարկանշային մրցաշարի կմասնակցի նաև Մոսկվայում, իսկ հունիսի 5-7-ը հանդես կգա Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք «Գրան պրիում»։
