Ադրբեջանը և Բելառուսը մտադիր են փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի
Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը բելառուսական СТВ հեռուստաալիքին հայտնել է, որ երկու պետությունների հարաբերությունները սրընթաց զարգանում են բոլոր, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական ոլորտներում:
«Մենք նպատակ ունենք մոտ ժամանակները փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի»,-ասել է դեսպանը:
Նա մանրամասնել է, որ այս հավակնոտ նպատակը պետք է իրականացվի Բելառուսի և Ադրբեջանի՝ միասին երրորդ երկրների շուկա դուրս գալու և համագործակցական կապերի զարգացման միջոցով:
