Добавить новость
103news.com
World News
Май
2019

Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ

0

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։

Ոստիկանության պետը անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։ «Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև»,-շեշտեց ոստիկանության պետը։ Խոսելով կոռուպցիոն դրսևորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։ Խորհրդակցությանը քննարկման առարկա դարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։

Առանձին քննարկման առարկա դարձավ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս առումով ևս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ձեռք բերվածով բավարարվելը անթույլատրելի է համարում․ իր համար ընդունելի տարբերակը օր օրի ավելի որակյալ, ավելի գրագետ, ավելի անխոցելի և համարձակ ճանապարհային ոստիկանություն ունենալն է․ դա բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից։

The post Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России