«Ռուսական գործի» հետաքննությամբ զբաղվող ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հրաժարական է ներկայացրել
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը երկու տարի վարում էր ԱՄՆ ընտրություններում ռուսական «միջամտության» գործը, հայտարարել է հատուկ դատախազի գրասենյակի պաշտոնական փակման և արդարադատության նախարարությունից իր հեռանալու մասին:
«Ես հրապարակավ չէի հայտնում, քանի դեռ հետաքննություն էր ընթանում, և այսօր եմ ելույթ ունենում, քանի որ այն ավարտվել է… Մենք պաշտոնապես փակում ենք հատուկ դատախզի գրասենյակը, և ես հեռանում եմ արդարադատության նախարարությունից, որպեսզի վերադառնամ մասնավոր կյանքի», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր Մյուլլերի զեկույցը «ռուսական գործի» հետաքննության մասով: Շարադրանքի համաձայն՝ Ռուսաստանը 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտել է սոցցանցերի և հաքերիային հարձակումների միջոցով:
Մյուլլերը զեկույցում նշել է, որ Ռուսաստանը ցանկանում էր Թրամփի հաղթանակը, թեև հետաքննությունը չի հայտնաբերել, որ Թրամփի աշխատակազմի անդամները պայմանավորվածություններ ձեռք բերած լինեն ռուսական կողմի հետ:
