Добавить новость
103news.com
World News
Май
2019

Հաագայում տոնել են Շառլ Ազնավուրի 95-ամյակը

0

Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։

Համերգին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, արվեստի գործիչներ, գործարար շրջանակների և հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպմանը ներգրավված կազմակերպություններին, նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Ազգային հերոս և Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթի լավագույն դեսպան Շառլ Ազնավուրին և նրա ժառանգությանը։

«Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Այսօր հավասարապես կարող ենք հավելել՝ և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի: Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:

Եվ եթե Ազնավուրը ճանաչվել է «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար նա այն այցեքարտն է, որի շնորհիվ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում», ասաց դեսպան Բալայանը։

Հանդիսավար՝ Հաագայի «Club Amitié» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրեց Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։

Ներկաները դիտեցին «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։

Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։ Համերգին հաջորդեց տոնական ընդունելություն։

The post Հաագայում տոնել են Շառլ Ազնավուրի 95-ամյակը appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России