Добавить новость
103news.com
World News
Май
2019

Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք ՀՀ պետականության, ՍԴ-ի և նախագահի ինստիտուտի նկատմամբ. Արթուր Ղազինյան

0

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ ՍԴ դատավորի պաշտոնում հերթական թեկնածության մերժումն արհամարհանք է ՀՀ պետականության նկատմամբ: Այս մասին Ղազինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։

ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Հայաստանի նոր իշխանությունները ապացուցեցին, որ կառավարման և որոշումների կայացման իրենց մեթոդներով ոչ մի բանով չեն զիջում նախկին իշխանություններին, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են նրանց։

Սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող պահանջներն են մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու քաղաքական չեզոքությունը։

Արթուր Վաղարշյանի պարագայում մասնագիտական պրոֆեսիոնալիզմն անվիճարկելի է, իսկ քաղաքական չեզոքությունը որևէ կասկած չի կարող հարուցել։

Ցավում եմ, որ նույնիսկ իշխանություն դառնալով այս մարդիկ չընկալեցին պետության ու պետականության արժեքն ու նշանակությունը և շարունակում են առաջնորդվել բացառապես անձնավորված և նեղկուսակցական շահերով։

Հ.Գ. Այս գործընթացի արդյունքում շահեցին միայն Արթուր Վաղարշյանն ու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը»։

Հիշեցնենք, որ 30 կողմ, 53 դեմ ձայներով խորհրդարանն այսօր մերժեց ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России