Добавить новость
103news.com
World News
Май
2019

Եթե մարզ գալիս է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, չմասնակցե՞մ միջոցառմանը. Դ. Գևորգյանը՝ Աղվան Հովսեփյանին դիմավորելու համար քննադատությունների մասին

0

Եթե մարզ գալիս է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ես ի՞նչ պետք է անեմ, չմասնակցե՞մ այդ միջոցառմանը` որով կարհամարհեմ ժողովրդին, թե ի՞նչ անեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին Առաջին Հանրապետության հիմնադրման տոնակատարություններին Ապարանում աղուհացով են դիմավորել:

Դավիթ Գևորգյանը վստահեցրեց՝ Աղվան Հովսեփյանի հետ ոչ մի տեսակ հարաբերություն չունի:

«Անկեղծ ասած՝ ոչ մի ջերմ վերաբերմունք չի եղել: Աղվան Հովսեփյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող էր երեկ գալ Ապարան, և ես՝ որպես Արագածոտնի մարզպետ, անկախ նախկինում որպես քաղաքացի Աղվան Հովսեփյանի կամ մեկ այլ անձի նկատմամբ ունեցած իմ դիրքորոշումից, պարտավոր եմ պահպանել պաշտոնյային վայել էթիկետը և պետք է նորմալ դիմավորեմ ցանկացած մարդու»,- ասաց նա և հավելեց. «Իսկ եթե մարզ գալիս է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ես ի՞նչ պետք է անեմ, չմասնակցե՞մ այդ միջոցառմանը, որով կարհամարհեմ ժողովրդին, թե ի՞նչ անեմ: Ուղղակի մարդիկ երբ քննադատում են, կուզեմ այս հարցին պատասխանեն՝ ես ի՞նչ պետք է անեմ»:

Դավիթ Գևորգյանը նշեց, որ կարևոր շեշտադրում է ուզում անել. «Միջացառումը չի կազմակերպվել պետական բյուջեով, պետական մակարդակով: Այն կազմակերպել է Ապարանի խոշորացված համայնքը և «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Եթե միջոցառումը ես կազմակերպեի, շատ բաներ այլ կերպ կլինեին: Ես ինքս ոչ ոքի չեմ հրավիրել»,- ասաց նա:

Գևորգյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ մարզում միջոցառում էր կազմակերպվել, որի հովանավորը ՀՅԴ-ն էր, իսկ ՀՅԴ-ն ընդդիմություն է այսօր: «Ես՝ որպես մարզպետ, պե՞տք է մասնակցեի այդ միջոցառմանը, թե՞ ոչ: Իհարկե, պետք է մասնակցեի, որովհետև ես ամբողջ մարզի մարզպետն եմ, ոչ թե մարզի մի հատվածինը. ընտրյալներ չկան, յուրայիններ չկան, օտարներ չկան: Ես՝ որպես պաշտոնյա, պարտավոր եմ չարհամարհել որևիցե քաղաքացու:

Մեկ այլ բան էլ կարող եմ ասել՝ ես եղել եմ միջոցառման մի նախկին պաշտոնյայի նաև գործող պաշտոնյայի հետ ու հաջորդ օրը իմ իսկ գրության հիման վրա այդ երկու պաշտոնյաների վրա քրեական գործ է հարուցվել: Այսինքն՝ այս կամ այն իրավիճակում թե ով կգա, ով կկանգնի մեր կողքը, մենք այնքան դաստիարակություն և կուլտուրա ունենք, որ այդ մարդուն չենք կարող վռնդել այդտեղից, բայց մեզ դա բացարձակ չի կաշկանդում օրինականության կերտման, օբյեկտիվ լինելու և մնացած հարցերում»,- ասաց նա:

Իսկ թե առհասարակ ինչ կարծիք ունի նա Աղվան Հովսեփյանի մասին, Գևորգյանն ասաց, որ թե՛ Աղվան Հովսեփյանի, թե՛ նախկին իշխանությունների բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների մասին բազմիցս հայտնել է իր կարծիքը, բայց հաշվի առնելով իր այսօրվա կարգավիճակը՝ շատ հարցերում չի կարողանում արտահայտվել այնպես, ինչպես նախկինում է արտահայտվել:

«Դա շատ նորմալ ու բնական է, բայց կարծիքի կամ տեսակետի փոփոխություն բնականաբար չի եղել: Օրինակ՝ հիմա շատ հայտնի դատավարություն է Հայաստանում ընթանում, շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված: Դիրքորոշում ունեմ, նախկինում էլ եմ ունեցել, դիրքորոշումս չի փոխվել, բայց հիմա չեմ կարող արտահայտվել՝ հաշվի առնելով իմ կարգավիճակը»,- նշեց Արագածոտնի մարզպետը:

Հարցին՝ փաստորեն չի՞ ընդունում քննադատությունները և հրաժարական էլ չի՞ պատրաստվում տալ, նա պատասխանեց. «Աշխարհի ցանկացած պաշտոնյայի հրաժարական մի քանի մարդ միշտ էլ պահանջում է միանշանակ: Մարզում մարզպետի հրաժարականի պահանջ կարող է ձևավորվել միայն մարզի ժողովրդի պահանջով: Իմ հրաժարականը պահանջողերին հրավիրում եմ այստեղ: Հրաժարական պահանջողներից շատ շատերը շատ լավ գիտենք՝ ինչ մոտիվով են դա անում, շատ լավ գիտեմ, թե քամին որտեղից է փչում»:

Հարցին էլ՝ ի՞նչ քամի փչելու մասին է խոսքը, երբ հիմնականում ներկայիս իշխանությունների կողմնակիցներին է, որ դուր չի եկել մարզպետի՝ Հովսեփյանին դիմավորելու փաստը, նա պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ շատ ազնիվ մարդիկ են նաև այդ քննադատությունը հասցնում, բայց ակնհայտ հատվածներ կան՝ շատ կոնկրետ, ընդգծված բուրժուադեմոկրատական հեղափոխությանը ժամանակին սատարող, պետականության ու պետականամետության մասին շատ հաճախ խոսող հատվածներ, ովքեր ասում են՝ այ էս ինչ բանը, պետք է այսպես չլիներ. հիմա հարց՝ իսկ ես ի՞նչ պետք է անեի»:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России