Добавить новость
103news.com
World News
Октябрь
2019

Ինձ վրա հարձակում գործածները պահանջում են, որ օրենքն իրենց նկատմամբ չկիրառվի՝ թավշյա հեղափոխությանը մասնակից լինելու պատճառով. Նարեկ Մալյան

0

Գործով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, սակայն խափանման միջոցը  խախտվել է հունիսին` Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ով ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որին կից հրապարակել էր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը:

«Մեր իրավապահ համակարգն իմ հանդեպ հարձակում գործած ընդհանուր առմամբ 11 անձանցից իդենտիֆիկացրել է միայն 6-ին:  Իմ հրապարակած տեսանյութում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք առ այսօր մեր իրավապահ համակարգի համար անհայտ անձինք են, և որևէ կերպ ներգրավված չեն գործի մեջ»,- նշեց Մալյանը:

Մալյանի խոսքով` անձանց ինքնությունը բացահայտելը մեծ հաշվով դժվարություն չէր իրավապահ համակարգի համար, սակայն նա նշեց, որ ինքը կզբաղվի անձանց ինքնությունը պարզելու գործով:

«Խուլիգանախմբի 6 անդամներին մեղադրանք է առաջադրված, և խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Խափանման միջոցի  թեթև ընտրությունը խախտվել է հունիսին՝ Թբիլիսիյում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»,- նշեց Մալյանը:

«Մեղադրյալներից Դավիթ Պետրոսյանը, չնայած իր քաղաքից չբացակայելու պայմանին, հատել է ՀՀ պետական սահմանը: Պաշտոնապես փաստաթղթից ցիտում եմ, որ Դավիթ Պետրոսյանը՝  որպես Հայաստանում թավշյա հեղափոխության կազմակերպիչ, պետք է ներկա գտնվի Թբիլիսիյում տեղի ունեցող ցույցերին»,- ասաց նա:  

Մալյանը նշեց, որ գործում նույնիսկ խափանման միջոցը չի պահպանվել: Գործը հիմա գտնվում է դատաքննության փուլում և  Աննա Դանիբեկյանի վարույթում: Առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերին:

«Խմբի պաշտպանական մարտավարությունը ապշեցնող է, նրանք դատարանից պահանջում են, որ նրանց նկատմամբ օրենքը չկիրառվի: Նրանք չեն ժխտում հանցագործություն իրականացնելու փաստը, բայց պահանջում են, որ ՀՀ օրենքը նրանց նկատմամբ չկիրառվի այն պատճառով, որ մասնակցել են թավշյա հեղափոխությանը»,- նկատեց Մալյանը:

«Վաղը ԱԺ-ում մարդու իրավունքների  հանձնաժողովում արտահերթ նիստ է, որի օրակարգում կա «քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումներ և հալածանքներ» թեման: Ես ձեր միջոցով կոչ եմ անում այդ հանձնաժողովի անդամներին՝ անպայման քննության առնել  վերջին 1,5 տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման ամենացայտում դրսևորումը»,- ասաց Մալյանը և նշեց, որ հարձակում գործածները  չեն թաքցնում, որ կատարվածի նպատակը եղել է Մալյանին  հրապարակային գործողություներից հեռացնելը և լռեցնելը:

Մալյանի խոսքով` խմբի անդամներն իրենց կատարած գործի համար գրանտ են ստացել, որի մասին նաև ներկայացվել է իր հրապարակած տեսանյութում:

«Այդ գործն արդեն Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է այն ուժերի և կազմակերպությունների  ուշադրության կենտրոնում, որոնք իրապես մտահոգված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ մարտին Նարեկ Մալյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ  «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Միջադեպից հետո իրեն բերման էին ենթարկել ոստիկանություն:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России