Добавить новость
103news.com
World News
Октябрь
2019

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կրկին ուղեկցվեց երկուստեք բողոքի ակցիաներով

0
Մինչ դատավոր Աննա Դանիբեկյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում քննում էր երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործող գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, դատարանի բակում ոստիկանական մեքենաներն ու արգելապատնեշները բաժանել էին Քոչարյանի աջակիցներին և նրա դեմ ակցիա անողներին:


Բանը հասավ վիրավորանքների, Քոչարյանի աջակիցներից մեկին բերման ենթարկեցին, ոստիկաններից մեկը «Ազատությանը» փոխանցեց՝ պատճառը հայհոյանքն էր։


Ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր սկսվել, ակցիայի մեկնարկին քոչարյանականները ներկայացրին այն անձնաց անունները, որոնք ստորագրել են ի աջակցություն երկրորդ նախագահի հայտարարության տակ, որտեղ մասնավորապես նշված է. «Ակնհայտ է՝ Մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա Մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է»։


Հայտարարությանը միացել են հրապարակախոս Զորի Բալայանը, Վիտալի Բալասանյանը, անցած տարի պատգամավորական մանդատից հրաժարված Վարդան Բոստանջյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, դերասան Արա Դեղտրիկյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Քոչարյանի խնամի, դերասան Հրաչյա Հարությունյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը և մի շարք այլ հասարակական գործիչներ, ինչպես նաև մարզիկներ։


Փոխադարձ վանկարկումները շատացան, երբ դատարանի դահլիճ եկան նիստի մասնակիցները, Քոչարյանի պաշտանները, Մարտի 1-ի գործող մեղադրյալ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը: Նրանց մի կողմից ծափողջյուններով էին դիմավորում, մյուս կողմից՝ «մարդասպան» բացականչություններով։


Նախորդ դատական նիստերին Երկրորդ նախագահի աջակիցները պարբերաբար ոչ պարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել «Ազատության» թղթակիցների հասցեին, այսօր էլ «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողը վիրավորական արտահայտությունների արժանացավ:






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России