Добавить новость
103news.com
World News
Октябрь
2019

Արսեն Թորոսյանը ոտնահարում է անմեղության կանխավարկածը և մարդու բարի համբավը. Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը՝ Գագիկ և Վահագն Համբարձումյանների հետ կապված միջադեպից

0

Առողջապահության ոլորտի պատասխանատուն, ոտնահարելով անմեղության կանխավարկածը,  ոտնահարում է տասնյակ տարիների բարի վաստակ ու հարգանք վայելող և իր ողջ կյանքը մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանը նվիրած, հարյուրավոր կյանքեր փրկած մարդու բարի համբավը։ Այս մասին նշված է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Արսեն Թորոսյանի մեկնաբանությանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին ամիսներին խիստ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում առողջապահության ոլորտում։«Բարեփոխումների» և «կոռուպցիայի վերացման» անվան տակ հերթով վարկաբեկվում են անվանի բժիշկներ։

Այս անգամ թիրախավորվել են «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության» հիմնադիր-նախագահ Գագիկ Համբարձումյանը և նրա որդին՝ նույն ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։

Այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ փաստորեն դեպքից անմիջապես հետո նախարարը քթի բազմաբեկորային կոտրվածք և ուղեղի ցնցում ստացած Վահագն Համբարձումյանին պիտակավորում է որպես «հարձակվող» ու «հաշիվ պահանջող», հարյուրավոր կյանքեր փրկած Գագիկ Համբարձումյանին հայտարարում «դրամաշորթ» և որպես ապացույց հրապարակում մի կիսագրագետ կասկածելի դիմում։

Փաստորեն էլ իրավապահ մարմիններն անելիք չունեն, քանի որ դեպքը բազմակողմանի ու հիմնավոր ձևով լուսաբանվել է մեր բազմաֆունկցիոնալ նախարարի կողմից։

Ցավալի է, որ ոլորտի պատասխանատուն, ով ի պաշտոնե կոչված է նաև բժիշկների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, կարող է առանց բազմակողմանի հետաքննության միակողմանի մեղադրանքներ հնչեցնել մարդու հասցեին՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը և ոտնահարել տասնյակ տարիների բարի վաստակ ու հարգանք վայելող և իր ողջ կյանքը մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանը նվիրած, հարյուրավոր կյանքեր փրկած մարդու բարի համբավը։ Ամենազավեշտալին այն է, որ այս ճակատագրին կարող է արժանանալ ցանկացած բուժաշխատող։

Եվ այսպես մինչև ուր... Մինչև հերթով հիասթափվեն և հեռանան լավագույն բժիշկները՝ դաշտն ազատելով պերճախոս դիլետանտների համար?

Ինչևէ, իրավապահ մարմինները ուշ թե շուտ կբացահայտեն դեպքի իրական հանգամանքները, և մեղավորները կպատժվեն։

Մինչ այդ, կոչ ենք անում ոլորտի բոլոր հասարակական կազմակերպություններին, բժիշկներին և առհասարակ բժշկության ապագայով մտահոգված քաղաքացիներին՝ համախմբվել, ընդդիմանալ այսպիսի ապօրինություններին, պաշտպանել բժիշկների շահերը և թույլ չտալ որ առանց այն էլ խարխլված հիմքերով այս կարևորագույն ոլորտը վերջնականապես փլվի»։

Հիշեցնենք, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։ Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է, և Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России