Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան
Հայաստան է ժամանել ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը:
Նա Հայաստանում է՝ WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով. Օհանյանը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորներից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Հայաստան էր ժամանել հայազգի մեկ այլ աստղ՝ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ Քորթնիի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ին Երևանում տեղի է ունենում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։
The post Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան appeared first on ԳԱԼԱ.
