Добавить новость
103news.com
World News
Октябрь
2019

Աննա Հակոբյան․ ‹‹Շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև››

0

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ է աշխատել այնպիսի մի երկրում, որը գնահատում է հանդուրժողականությունը, մարդասիրությունը, խաղաղությունն ու ստեղծարարությունը։ Դեսպանը շեշտել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակում մեծ աջակցություն է ստացել վարչապետից, նախագահից, կառավարության անդամներից։

‹‹Նրանց բոլորի դռները բաց են, և ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանն այդ աջակցության համար։ Այսօրվա այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն է ձեզ հետ ծանոթանալ։ Էմիրությունները, որպես պետություն, մարդասիրական գործունեություն են ծավալում և մեծ դեր է կատարում այս ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կան հնարավորություններ, որ կարող ենք համագործակցել հիմնադրամներ միջոցով։ Ես շատ եմ կարդացել ձեր հիմնադրամների մասին և տեղեկացրել իմ կառավարությանը։ Եվ մենք պատրաստակամ ենք համագործակցելու››,- ասել է դեսպանը՝ ներկայացնելով մի շարք ծրագրեր, որոնք կարող են իրականացվել 2020 թվականին։ Դեսպանը շեշտել է, որ իր անձնական հետաքրքրությունների տիրույթում է գտնվում հատկապես երեխաների աջակցության ծրագրերը։ Դեսպանը դա բացատրում է այն հանգամանքով, որ դիվանագիտական առաքելության պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին և շատ է կարոտում երեխաներին։

‹‹Շնորհակալ եմ շատ նախ առաջին հերթին Հայաստանի մասին ձեր խոսքերի համար։ Մարդասիրությունը, հանդուրժողականությունը, խաղաղությունը ոչ միայն մեր երկրում, մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեզ համար առաջնահերթություն է։ Նոր Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այնպես են տրամադրված, որ մենք մեզ համարում ենք դեսպան համամարդկային այս արժեքները տարածելու, թույլերին և խոցելի բոլոր շերտերին պաշտպանելու, օգնելու և աշխարհում քիչ թե շատ հավասարությունը վերականգնելու համար։ Էմիրությունները հայտնի են իրենց իմիջով որպես մարդասիրության և բարեսիրության մեջ մեծ ներդրում ունեցող պետություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև , իհարկե դեսպանի շնորհիվ՝ ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ եմ››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ բարեգործական, մարդասիրական, խաղաղարարական ծրագրերում հիմնադրամներն ու Էմիրությունները կարող են լինել լավ գործընկերներ։

‹‹Երեխաները, խոցելի խմբերը, հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց մեր համընդհանուր մոտեցումն այն է, որ մենք ոչ միայն ուզում ենք բարեգործություն անել, այլև ուզում ենք զարգացման ծրագրեր անել, որպեսզի մարդիկ ի վերջո ինչ-որ պահի կարողանան իրենք իրենց կարիքները հոգալ։ Խոցելի բոլոր խմբերին ուզում ենք ներգրավել զարգացման ծրագրերում։ Այս տեսակետից շատ եմ կարևորում աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում ենք օգնել, որ ձեռք բերեն հմտություններ, ձեռք բերեն աշխատանք և ծրագիրն ավարտելուց հետո կայուն ապրուստի միջոց ունենան։ Այս տարի աշխատում ենք 27 այդպիսի ընտանիքների հետ։ Մոտ ապագայում թիվը կհասնի 40-ի։ Բայց պոտենցիալ ընտանիքները, որ կարող են ընդգրկվել այդ ծրագրում՝ հազարավոր են։ Մենք մտադիր ենք անդադար այդ ուղղությամբ աշխատել։ էմիրությունների հետ սերտ կապը կարող է շատ օգտակար և արդյունավետ լինել, ոչ միայն մեր համագործակցությունից օգտվողների համար, բայց բացի հիմնադրամի գործունեությունից, նաև որպես

վարչապետի տիկին, պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու, ավելի սերտացնելու››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների հարաբերությունները հիմնված են մարդկային հարաբերությունների վրա, և փոխադարձ այցերի միջոցով հնարավոր կլինի ավելի ամրացնել երկու երկրների կապը։

The post Աննա Հակոբյան․ ‹‹Շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև›› appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России