Добавить новость
103news.com
World News
Октябрь
2019

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ-ն խախտումներով ու հակասահմանադրական փաստաթուղթ է ներկայացել ՍԴ, կարող է վարույթ չընդունվել. Գոհար Մելոյան (տեսանյութ)

0

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը հակասահմանադրական է: Խախտումներով ու հակասահմանադրական փաստաթուղթ է ԱԺ-ն ներկայացրել ՍԴ-ին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

 «Այդ գործընթացը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներին, և հակասում է ոչ միայն բովանդակային, այլև ընթացակարգային տեսանկյունից: Հիմնավորելով ասեմ, որ իշխող խմբակցությունը ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթաց կարող  է մեկնարկել էական կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետում, բայց այդպես չի արվել: Գործի քննություն է ընթացել, ՍԴ-ն որոշում է կայացրել, որը իշխանության համար եղել է ոչ ցանկալի և որպես ճնշող ռեպրեսիվ մեխանիզմ արդեն կոնկրետ դատավորի նկատմամբ մեկնարկում է տվյալ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, այն պարագայում, որ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, մեկ դատավորը տվյալ որոշման վրա վճռորոշ դեր չէր կարող ունենալ»,-ասաց Մելոյանը: 

Անդրադառնալով ԱԺ արդեն ընդունված նախագծում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար վկայակոչված հիմքերին՝ Գոհար Մելոյանն ասաց, որ նշված չորս հիմքերը հիմնավոր չեն:
«Առաջինն այն է, որ Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություն ունի Հրայր Թովմասյանի հետ, այս հիմնավորումը բերվում է այն պարագայում, երբ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ է հանդիսացել Արամ Վարդևանյանը՝ այլ անձ: Ընդ որում, Հանրային ծառայության մասին օրենքը թվարկում է մերձավոր ազգականների շրջանակը, որոնք հնարավոր շահերի բախման հիմք կարող են հանդիսանալ, որոնց թվում քավորսանիկական հարաբերությունները չկան, այսինքն` այդ փաստը իրավական հիմք չունի:

Մյուսը՝ Հրայր Թովմասյանի քաղաքական առնչություն է ՀՀԿ-ին, մինչդեռ ՍԴ մասին օրենքը սահմանում է, որ դատավորները կաշկանդված են քաղաքական զսպվածությամբ, և իրենք պարտավոր էին տվյալ դատավորի՝ դատավոր դառնալուց հետո քաղաքական առնչությունը հիմնավորեին, բայց նման մեկ փաստ անգամ ներկայացված չէ: Մյուսը նշվում է, որ նախկինում Թովմասյանը 2008-ի մարտի 1-ի  և 2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ է արել, այս պարագայում կրկին զավեշտի խնդիր է, որովհետև ՍԴ-ում գործը քննվում է քրեական դատավարության երկու հոդվածների սահմանադրականության հարցը, և բովանդակային տեսակետից գործը աղերս չունի Մարտի 1-ի հետ: Չորրորդը, որ նշված է նախագծում, Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունն է Հրայր Թովմասյանի և ևս երկու դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Այս դեպքում Վահե Գրիգորյանը տվյալ միջնորդությունը ներկայացրել է ՍԴ-ի մասին օրենքի խախտմամբ»-ասաց Մելոյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ն սահմանադրական մարմին է, սահամանափակված է սահմանադրական օրենքներով, հստակ դեպքեր ու ընթացակարգ կա, թե երբ կարող են կոնկրետ դատավորի նկատմամբ լիազորությունների դադարեցման գործընթաց սկսել:

«Այս պրոցեսն այդ դեպքերի ու ընթացակարգերի մեջ չի մտնում, իրենք որոնել են, որոշակի պրոցես են սկսել՝ խեղաթյուրելով նորմերն ու ընթացակարգերը, խախտել են զսպման ու հակակշռման մեխանիզմը: Սա նշանակում է, որ իրենք կարող են երկրում սահմանադրականության ճգնաժամ ստեղծել: Իրենց գործընթացն էլ հաջորդել է իրենց ոչ հաճո որոշմանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России