ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ը, այս մասին հայտնել են ռուսական գերատեսչությունից՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին Շոյգուն հույս էր հայտնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև սերտ համագործակցություն տեղի կունենա: Նա նաև հավելել էր, որ որոշ հարցերում, ինչպես օրինակ Սիրիայի պարագայում, կողմերը քննարկումներ են անում ամեն օր:
