Երևանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջ. Shamshyan.com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանն իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն Ավանի մանկապատանեկան դպրոցում աշխատում է որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում` որպես բուժքույր։
