Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արել երկրի առողջապահության նախարարին. TACC
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետային: Այս մասին արդեն նախկին նախարարը գրել է Թվիթերի իր էջում: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Քիչ առաջ նախագահն ինձ հայտնեց իմ պաշտոնանկության մասին»,- գրել է Մանդետան և շնորհակալություն հայտնել իր գործընկերներին, ինչպես նաև հաջողություն մաղթել իր իրավահաջորդին:
Նշվում է, որ Բրազիլիայի առողջապահության նախարարի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդն ուռուցքաբան Նելսոն Թաիշն է, ով հինգշաբթի առավոտյան հանդիպում է ունեցել Բոլսոնարուի հետ:
Հավելենք, որ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցում է 30 000-ը: Մահացել է շուրջ 1900 մարդ: Երկրում մահացության մակարդակը կազմում է 6,3 տոկոս: