Amazon-ի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ 40 աշխատակից հաջողությամբ տարհանվել է կրակի ճիրաններում հայտնված շինությունից (լուսանկարներ, տեսանյութ)
Ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերության՝ Amazon-ի՝ Հարավային Կալիֆոռնիայում գտնվող բաշխիչ կենտրոնում, որտեղ գտնվում են առաքման ենթակա ապրանքները, ուժեղ հրդեհ է բռնկվել, գրում է Daily Mail-ը։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, և 40 կարողացել է փախչել կրակի ճիրաններում հայտնված պահեստից։
Հրշեջ ստորաբաժանումների աշխատակիցները դժվարությամբ են հանգցրել Լոս Անջելեսից մոտ 60 մղոն հեռավորության վրա բռնկված հրդեհը։
Amazon-ը հայտարարել է, որ հրդեհից տուժած շինությունն օգտագործվել է խոշոր ապրանքների առաքման համար, և հրդեհը չի ազդի հաճախորդների ապրանքների մատակարարումների վրա:
Amazon-ի մամուլի քարտուղար Լիզա Լևանդովսկին ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ հրդեհի պատճառը, բայց դա կապված չէ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում ընթացող զանգվածային ցույցերի հետ։
Տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել, բոլորը բարեհաջող կերպով տարհանվել են։
