Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Վերջին պահին եմ իմացել աշակերտներիս հավաքվելու մասին ու մենակ չեմ թողել, հետո աշխատանքից ազատման դիմում եմ գրել․ Սուրենավանի դպրոցի ուսուցչուհի, ում նկարը հրապարակել էր Փաշինյանը

0

1997 թվականից Սուրենավանի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի աշխատած Հասմիկ Աբրահամյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել․ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում սկսած ֆլեշմոբն է, որի շրջանակներում վարչապետն իր էջում հրապարակել էր լուսանկար, որ Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի երեխաները բացօթյա տարածքում հավաքվել են՝ խախտելով պարետի որոշումը:

Երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ՝ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է տվել, իսկ ուսուցչուհին ազատվել է աշխատանքից:

Ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդունում է մեղքը, սակայն աշխատանքից ազատելու որոշումը կտրուկ էր: Նա պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել հավաքույթը:

«Երեխաներն իրենք էին նախատեսել, ես անտեղյակ եմ եղել, վերջին պահին են եկել տեղեկացրել, որ գնում են, ես՝ որպես ուսուցիչ, դասղեկ, չուզեցի նրանց միայնակ թողնել՝ մտածելով, որ տարածքը բացօթյա է, ազատ սարերի մեջ, վտանգ չի լինի, առավել ևս, որ գյուղում վարակակիր, վարակվածներ չունենք ու այնպիսի մի տեղ էինք գնացել, որ ոչ մեկը չկար: Սխալ ենք արել, ես ընդունում եմ իմ սխալը, բայց այդ կարգի կտրուկ որոշումը չգիտեմ՝ որքանով է ճիշտ: Ուղղակի տնօրենին էլ անմիջապես այդ հարվածը հասավ, տնօրենին խիստ նկատողություն, ինձ աշխատանքից ազատել»,- ասաց նա:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ սխալն ընդունում է, պահի լրջությունն էլ հասկանում, բայց եթե երեխաները որոշել էին գնալ, իրեն վերջին պահին են տեղեկացրել, չէր կարող միայնակ թողել:

Նա հավելեց, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել: «Ոչ մեկն էլ չի հորդորել, ես հասկսացել եմ որ սխալ քայլի եմ գնացել, ուղղակի իմ տնօրենի, իմ դպրոցի անվան հետ էր կապված, արեցի: Հիմա հուզված եմ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ մարզպետը գրել էր ինքն է ազատել աշխատանքից, ասաց. «Այո, ինքն է ազատել, դե չգիտեմ ... ես դիմում գրել եմ՝ գիտակցելով, որ սխալ քայլ եմ կատարել, չեմ ենթարկվել պարետի որոշմանը այդ պահին, բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, անչափահաս երեխաներին ուղղակի չեմ ուզեցել թողնել միայնակ: Երևի փորձել են խիստ պատժեն, որ մնացածը ...Մտածում եմ՝ պատժելը, նկատողությունը բնականաբար պետք է լիներ, բայց որ այսպես կոշտ արձագանք, մի փոքր ճիշտ չէ»,- ասաց նա:

Հասմիկ Աբրահամյանը նշեց, որ մարզպետի հետ չի ունեցել խոսակցություն, ուղղակի տնօրենից ներողություն է խնդրել:

Հարցին՝ տնօրենը չի հորդորել` դիմում գրի, նա ասաց. «Ես ինքս եմ դիմում գրել, տնօրենն ինքն էլ մեղք չուներ, ո՛չ տնօրենը, ո՛չ դպրոցը տեղյակ չեն եղել այդ հավաքի մասին, ես էլ արդեն ասացի՝ վերջին պահին եմ իմացել»:

Իսկ թե ինչպես է գնահատում, որ նկարը հայտնվել է վարչապետի էջում, Աբրահամյանը նշեց. «Դա երևի թե նորմալ չէ, բոլորն էլ փաստում են դա... չգիտեմ: Ինձ համար այս պահին մի քիչ դժվար է խոսելը, որովհետև ապրումները, այդ վիճակը բավականին երկար տարիների աշխատանքը... չգիտեմ՝ չպիտի արվեր այդ սխալը, բայց դե մարդ ենք բոլորս էլ սխալական ենք, մանկավարժն էլ կարող է սխալվել»,- ասաց նա:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России