Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Եթե կան ուժեր, որոնք կարողանում են հաշվարկել ձեր քայլերը, փակում են ձեր սարքած ծուղակների դռները, նշանակում է՝ նրանք ձեզնից բանիմաց և կենսունակ են՝ դրանից բխող հետևանքներով․ Վարոսյանը՝ իշխանությանը

0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության՝ ընդդիմադիր ուժերի հայտարարությունների ֆոնին արված հայտարարություններին։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանության համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու համար, սակայն վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը, ու զայրացել են։ Վարոսյանի գրառումը՝ ստորև․

«Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ։

Պարզվում է` ժողովրդավարության բաստիոնի այդ պահապանների համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու, մեկ-մեկ էլ ԱԺ-ում ծեծվելու համար։

Վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը։

Պարզել են ու զայրացել, զայրացել են ու որոշել են հակադարձել։ Բայց վերջին օրերին ընդդիմադիր ուժերի տարբեր ժողովներին հնչած փաստերին հակափաստարկ չգտնելով, «գտել» են մի փաստարկ, որի շրջանակներից երկու տարվա մեջ այդպես էլ չաճեցին, այդ փաստարկը քրեական գործերով սպառնալն է։ Եվ անգամ այն, որ հանրությունը վաղուց արդեն այդ «փաստարկից» զզվել է, հասկացել է, որ պատվիրված թիրախային հետապնդումները պետությանը, ուստի և հանրությանը վնասելուց բացի ոչինչ չեն տալիս, միևնույն է բաստիոնի պահապանները դրանից ավելի հետաքրքիր բան հորինելու ու կյանքի կոչելու ունակ չեն։

Այո՛, ձեր իսկ մոգոնած հանրաքվեից փախուստի դիմաց սիրելի պահապաններ, ձեր մոտ նկատվում է շփոթ ու խուճապ։ Բայց դուք երբեք չեք գիտակցի, որ այդ շփոթի ու խուճապի միակ հեղինակն ինքներդ եք, ոչ ոք ձեզ համար այս ծուղակները չի պատրաստել, բոլորն ինքներդ եք սարքել։

Իսկ եթե կան ուժեր, որոնք «հաշվել են ձեր ատամները», ի տարբերություն ձեզ, կարողանում են հաշվարկել ձեր իսկ հաջորդական քայլերը, փակում են ձեր իսկ սարքած ծուղակների դռները, ապա զայրանալ ու նեղանալ, դրա հետևանքով նոր ծուղակներ ընկնել պետք չէ։ Պարզապես դա նշանակում է, որ կան ձեզնից առավել բանիմաց, կրթված, խոհեմ ուստի և կենսունակ ուժեր։ Սրանից բխող բոլոր հետևանքներով»։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России