«Մեծ քսանյակի» անդամ և հրավիրված երկրները պարտավորվել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար ավելի քան 21 միլիարդ դոլար հատկացնել
«Մեծ քսանյակ» (G20) ակումբի անդամ և հրավիրված երկրները պարտավորվել են ավելի քան 21 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այս մասին հայտնի է դառնում G20-ի պաշտոնական կայքից։
«G20-ը հրավիրված երկրների հետ համատեղ համակարգում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աջակցությանն ուղղված բոլոր ջանքերը։ Այսօրվա դրությամբ G20-ի անդամ և հրավիրված երկրները պարտավորվել են ավելի քան 21 միլիարդ դոլար հատկացնել համաշխարհային առողջապահական համակարգի ֆինանսավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտնի է, որ այս միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսի ախտորոշման, պատվաստանյութի մշակման, հիվանդության բուժման, ինչպես նաև հետազոտության աշխատանքներին։
