Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուս ունեցող ծանր հիվանդների բուժման համար նախատեսված դեղամիջոց
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շտապ ընթացակարգով գրանցման վկայագիր է տրամադրել նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության բուժման համար նախատեսված «Լևիմիլաբ» (առևտրային անվանումը՝ «Իլսիրա») դեղամիջոցին. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։
«Դեղամիջոցը նախատեսված է այն ծանր հիվանդների համար, որոնց մոտ այսպես ասված «ցիտոկինային հողմ» է զարգանում․ դա վիրուսի դեմ օրգանիզմի հավելյալ բորբոքային ռեակցիան է, որը հյուսվածքների և օրգանների, մասնավորապես՝ թոքային հյուսվածքների վնասման, վարակի՝ հնարավոր մահվան ելքով ծանր ընթացքի է հանգեցնում։ COVID-19-ի բուժման ընթացքում «ցիտոկինային հողմի» զարգացման կանխումը շատ կարևոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նաև նշել են, որ «Լևիմիլաբը» շտապ ընթացակարգով գրանցվել է կառավարության՝ արտարակարգ դրության ստեղծման սպառնալիքների և դրա չեզոքացման պայմաններում դեղամիջոցների օգտագործումը կարգավորող դրույթի համապատասխան։
Սկզբնապես «Լևիմիլաբ» դեղամիջոցը նախատեսված է եղել ռևմատոիդ արթրիտի բուժման համար։
