Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. սա, թերևս, առաջին այսպիսի մահն է, ուշացումը եղել է երկակի՝ հարազատները մի փոքր սխալ են ներկայացրել իրավիճակը, բուժօգնությունն ուշացել է:
«Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, որը սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Սա նշանակում է՝ մեր առողջապահական համակարգն արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ չենք հասցնում մարդկանց հոսպիտալացնել: Եվս 2 մահ ունենք, երբ հիվանդները պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, բայց եղել են ընդհանուր բաժանմունքում: Այս հանգամանքներում մենք որոշել էինք անցնել տոտալ և անվերապահ արգելափակում և լոկդաուն կիրառելուն, բայց մեր քննարկումները ցույց տվեցին, որ այդ կարանտինը չի պահվելու այնպես, որ արդյունավետ լինի: Վերջին օրերին մենք ականատես ենք այնպիսի կանոնների չպահպանման հետ, որ եթե անգամ բնակավայրերը փակենք, այդ չպահման պայմանները, խնջույքները տեղափոխելու են տներ, մենք էլ ունենալու ենք տնտեսական մեծ խնդիր ու վերադառնալու ենք օրական 500-600 նոր դեպքի: Եթե հասկանանք, որ մեր ժողովուրդն իրավիճակի լրջությունն այնքան է գնահատել, որ կարող է պահպանել այդ կարանտինը, այդ քայլին կգնանք հենց հիմա՝ առանց վարչական լծակների:
Պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով։ Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ իսկապես համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսի ՀՀ-ում, երբ մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ ահա այդ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը»,- եզրափակեց վարչապետը։
The post Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ appeared first on ԳԱԼԱ.
