Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Անձնավորելով, սպառնալով փորձում են շեղել ուշադրությունն իրենց ձախողած ոլորտներից. Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հայտարարությունների մասին

0

Պարզ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ հրահանգված և պայմանավորված հարձակում է, և ակնհայտ է, որ ոչ մի բովանդակային դիտարկում չկա, հիմնականում վիրավորանքներ և սպառնալիքներ են միայն հնչում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հայտարարություններին:

«Այստեղ ոչ թե անօրինականության խնդիր է, այլ իրավիճակի ադեկվատ գնահատման ի սպառ բացակայություն է: Ես խորհուրդ կտամ ԲՀԿ-ի դեմ խոսողներին հնգակի անգամ լսել և անել հետևություններ. այո, տապալել են համավարակի  դեմ պայքարը: Մեղադրելուց առաջ թող նայեն կորոնավիրուսից մահացածների թվին և օրեցօր ուժգնացող համավարակի թվերին, նոր իրենց թույլ տան, ինչ-որ հայտարարություններ անել»:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, այս առիթով նշել է, թե Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որը վերաբերում է փողերի լվացմանը, հարկերից խուսափելուն և կոռուպցիային, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ քրեական գործերի մասին է խոսքը, բայց կրկին անգամ ոչ ադեկվատ, հիստերիկ ռեակցիայի ենք ականատես լինում: Եվ այդ հիստերիան պայմանավորված է նրանով, որ երբ ճշմարտությունն ասում ես, մարդիկ ունակ չեն ընկալել դա: Փորձում են շեղել հանրությանը իրական խնդիրներից: Անձնավորելով, սպառնալով, լկտի և անբարո արտահայտություններ անելով՝ փորձում են շեղել իրենց ձախողած բոլոր ոլորտներից, որը շատ ակնհայտ է: Խորհուրդ կտամ հիստերիկ ռեակցիաների տեղը պարզապես նայել, թե՛ տնտեսական ցուցանիշները, թե՛ համավարակի տարածումը, որովհետև, որքան էլ փորձեն նենգափոխեն կամ հուզական ցնցումների մեջ ընկնեն,  ճշմարտությունը հետևյալն է, այո, տապալվել է համավարակի դեմ պայքարը: Թող բացեն տաս անգամ կարդան, թե՛ տնտեսական ցուցանիշները, թե՛ Արցախի ուղղությամբ ոչ բարենպաստ իրադարձությունները, թե՛ համավարակի տարածումը»:

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն  էր տարածվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հետ հանդիպում է ունեցել, որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը. Արման Աբովյանը պատասխանեց. «Ես մեկնաբանություն չեմ անի, ես չգիտեմ ինչ հանդիպում է: Կասեմ միայն այն, ինչ կա, երեկ հրատապ նիստ էր, որովհետև մենք չենք կարող նստել, նայել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ, անպատրաստ, անհասկանալի քայլերով վիճակը երկրում վատթարացնում»:

Հարցին, թե Ծառուկյանը երեկ նիստում ասաց, որ իշխանության ամբողջ կազմը պետք է փոխվի, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, Արման Աբովյանը պատասխանեց. «Ասել է այն, ինչ ասել է, և հետևությունները թողնում ենք այն մարդկանց, ովքեր, թե՛ կարդում են, թե՝ լսում»: 







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России