Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Հասել և հատել ենք այն գիծը, որից այն կողմ դժոխային վիճակն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0

Դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ Հանրապետությունում 200 քաղաքացիներ կան, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին: Այսինքն՝ առողջապահության նախարարությունը այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում. այս մասին այսօր պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք դեպք, երբ բժշկական ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել, խնդիրը  երկակի է ՝ հարազատներն իրենք մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, և դրա պատճառով արձանագրել ենք այսպիսի առաջին մահվան դեպքը: Երկու մահվան դեպք ենք ունեցել, որ  հիվանդը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատան նիստի ժամանակ քննարկվել է տոտալ արգելափակման հարցը, բայց քննարկումների արդյունքում հասկացել են, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների. ոչ միայն այն պատճառով, որ տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլ այն,  որ վերջին օրերի մոնիտորինգը ցույց է տվել, որ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է ցանկալի արդյունքներ ունենալ:

« Ֆլեշմոբով տեսնում ենք, որ գործ ունենք այնպիսի համընդհանուր չպահպանման դեպքերի հետ, որ եթե Հայաստանի բնակավայրերը փակենք, այդ չփակման պայմանները տեղափոխվելու են շենքեր, և հարևանների տներ, և արդյունքում հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին, և գործնականում վերադառնալու ենք 500-600 նոր դեպքի»:

Նրա խոսքով՝ եթե տեսականորեն համարենք, որ  ժողովուրդը իրավիճակի լրջությունը հասկանալով կպահի կարանտինը, ուրեմն առանց որևէ վարչական լծակի գործադրման կարող է պահել նաև հիմա:

«Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով, որի լուծումն է ՀՀ-ում համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսելը. յուրաքանչյուրը պետք է շարժվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանալ ինքը կամ իր հարազատը: Յուրաքանչյուրը պետք է վերաբերվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի ուրիշներին»:

Վարչապետըն ընդգծեց, որ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի հակաքարոզչությունը չեզոքացնելը:  

«Մենք այս իրավիճակից ունեն մի ելք՝ թեկուզ դժոխքի միջով քայլելով պետք է դուրս գանք հակառակ կողմից: Եվ դա կարող ենք անել հակահամաճարակային կանոնները ոչ միայն պահպանելով, այլև ակտիվ մասնակցություն ցացաբերելով: Հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է»,-ասաց նա:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России