Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան (տեսանյութ)
ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը, խելոք մարդ լինելով, հասկացավ՝ պետք է արագ փախչել խորտակվող նավից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ Անանյանի այդ քայլն առաջընթաց համարելով:
Նա նշեց, սակայն, որ Դավիթ Անանյանի այդ քայլը նրան չի փրկելու պատասխանատվության իր բաժնից:
«Բայց գոնե մենք կարող ենք վստահ ասել, որ պարոն Անանյանը վերջնական չի խելագարվել»,-ասաց նա:
«Առաջընթացի երկրորդ մասը վերաբերվում է մեր նախորդ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ներվերը չդիմացավ եւ նա հանձնարարել է ստի կայսրությանը, որ իմ պորտը տեղը դնեն և շեղեն ուշադրությունը՝ հորինելով սուտ փաստեր:
Այդ հերքման գործընթացը գլխավորեց ՀՀ վաստակավոր հերքիչ, նույն ինքը աներձագ Հրաչը»,-ասաց նա:
Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
