Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Մենք պատերազմի մեջ ենք և արժի յուրաքանչյուրս մտածենք՝ ինչով օգնենք մեր երկրի ու մեր ընտրած կառավարությանը․ Վահան Քերոբյան

0

Գործարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել համաճարակի դեմ պայքարում․

Պարզ է` գտնվում ենք պատերազմի մեջ, բազմաթիվ երկրների առողջապահական համակարգերը գերլարված են, իսկ տնտեսությունները` գլխատված։
Մի քանի տարբեր ստրատեգիաներ կան վարակի դեմ պայքարելու, Չինաստանի կամ Վրաստանի պես կոշտագույն մոտեցումից մինչև Բելառուսի, Շվեդիայի կամ Իրանի պես բաց մոտեցումը, տնտեսական առումով էլ` ԱՄՆի պես փողով երկիրը հեղեղելուց մինչև Հայաստանի պես չնչին օգնությունը։

Մենք մեր ճանապարհն ենք ընտրել և այն անկեղծ ճանապարհ է։ Իրանի Ռուհանին և Բելառուսի Լուկաշենկոն իրենց երկրների քաղաքացիներին անկեղծ ասեցին. “Եթե փակվենք, ապա սովից բազմակի անգամ ավելի շատ մարդ կզոհվի, քան վիրուսից”: Ու դա ճշմարտություն է նաև մեզ համար։ Եթե մեր առողջապահական համակարգը լիներ երկու տարի առաջվանը, երբ պետպատվերի 90% գրպանվում էր մի կոնկրետ հիվանդանոցից, իսկ մյուսներում մարդկանց բուժվելու հերթը չէր հասնում ու հիվանդանոցի դռան առաջ մարդիկ կյանքեր էին կորցնում, ապա մենք այսօր բեռնատարներով էինք մարդկանց թաղելու։ Պիտի ուղղակի մոմ վառել, որ գոնե երկու տարի հասցրել ենք քիչ թե շատ կարգի բերել 30 տարի բզկտված և թալանված երկիրը, որն այսօր բավականին հաջող դիմագրավում է արհավիրքին։

Ես շատ բաների հետ համաձայն չեմ, կարծում եմ տնտեսական քաղաքականությունը վատն է, բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ թերահավատ եմ, բայց մենք պատերազմի մեջ ենք և արժի յուրաքանչյուրս մտածենք մի շատ կարևոր բանի մասին` ԻՆՉՈՎ ՕԳՆԵՆՔ մեր երկրի ու մեր ընտրած կառավարությանը։

Եվ այսպես` ես իմ երկրի կառավարությանն առաջարկում եմ ինձ  Ճիշտ է, ես խիստ զբաղված աշխատանք ունեմ, ու չորս երեխայով ընտանիք, բայց եթե որևէ մեկը կկարծի, որ ես կարող եմ ինչ-որ տեղ ինչ-որ բանով օգտակար լինել, ապա ես պատրաստ եմ անվճար շաբաթական մեկ օր տրամադրել այն օղակում, որտեղ դրա կարիքը կա։ Եթե կան այլ նման մարդիկ, կարող են կիսվել այս գրառմամբ և/կամ + դնեն։ Իսկ ով էր ճիշտ, կամ ով էր սխալ, կպարզենք պատերազմի ավարտից հետո, հիմա գերագույն հրամանատարին լսելու ժամանակն է։

Բոլորին առողջություն։

The post Մենք պատերազմի մեջ ենք և արժի յուրաքանչյուրս մտածենք՝ ինչով օգնենք մեր երկրի ու մեր ընտրած կառավարությանը․ Վահան Քերոբյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России