Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

0

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վստահեցնում է, որ իրենք՝ բժիշկները պայքարելու են մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն խնդրում է բոլորին օգնել իրենց այդ գործում՝ խստորեն պահելով բոլոր կանոնները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիդյանցն այս մասին ասաց  պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կորոնավիրուս կոչված չարիքի հարվածը: Դավիդյանցի խոսքով՝ իրենք, արդեն քանի ամիս է, չգիտեն ինչ բան է հանգիստ, կտրվել են իրենց ընտանիքներից, իրենց ամբողջ օրն անցկացնում են հիվանդանոցում: Եթե սկզբում լինում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, ապա այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

«Կարևոր եմ համարում այդ դեպքերի մեջ առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և ականատես ենք լինում ընդունարանում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են: Եվ այո, մենք, ցավոք, ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ: Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Քանի որ այս  ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»,-ասաց տնօրենն ու նշեց, որ քաղաքացիները պետք է օգնեն իրենց:

Նա խնդրեց բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Տնօրենը նկատեց, որ այս ամիսների ընթացքում ամբողջ բուժանձնակազմը կատարում է մեծ ֆիզիկական և, ինչու չէ, հոգեկան ծանր աշխատանք: Նա հավատացրեց, որ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, ցավոք՝ նաև մահվան դեպքերի:

«Դուք ձեր պահվածքով, ձեր աշխատանքով օգնելու եք մեզ բոլորիս»,-ասաց Դավիդյանցը:

The post Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն appeared first on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России