Добавить новость
103news.com
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Արման Մուսինյան. Նրանց Հայաստանն ու Արցախը պետք չեն, եթե իրենք չեն իշխում. ilur.am

0

Նախագահ Տեր-Պետրոսյանի երեկվա անդրադարձին, ինչպեսև սպասելի էր, հաջորդեց նյարդայնացած արձագանքների մի ալիք։ Քաղաքականությամբ զբաղվող անձանց ու ուժերի մի իսկական «աստղաբույլ»։ Նյարդայնացածների ճնշող մեծամասնությունն էլ, բնականաբար, քաղաքական այն շրջանակների ներկայացուցիչներն ու սերտ համագործակցողներն էին, որոնք անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ վարվում էին օտար նվաճողներին հարիր՝ կողոպտելով ու քամելով երկրի հարստությունը, խեղելով մեր պետական արժեքները։

Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ, որ տվյալ գործիչների ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այս ամենն անում է փորձառության պակասի, չպատկերացնելու կամ մոլորված լինելու պատճառով։ Հակառակը՝ իշխանության վրա հարձակման ինտենսիվությունն ու սերտ կոորդինացման առկայությունը վկայում են հստակ գիտակցված ու պլանավորված վարքագծի մասին։  Այդուհանդերձ, հասկանալով, որ մանրամասն որևէ բացատրություն նրանց հակապետական գործողություններում ոչինչ չի փոխելու,  առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝  նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար։

Եվ այսպես, հիմնական «հակահարվածը» Տեր-Պետրոսյանի ներկայացրած պարզագույն տրամաբանական շղթային՝ հետևյալ դրույթներն են։

1․ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պատերազմը, երկիրը գլորվում է անդունդ, ձախողվել են մյուս բոլոր ոլորտները, հետևաբար ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից։

Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ուրեմն, օրինակ 2016 թ․ ապրիլյանի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը  պետք է մի կողմ դնեին պատերազմի հանգամանքն ու լծվեին իշխանությանն օր առաջ հեռացնելու գործին։ Որովհետև․

—   Իշխանությունը ձախողել էր պատերազմի կանխատեսումը (դա նրանք ընդունեցին հետագա քայլերով),

—   Բանակը կռվում էր 80-ականների զենքով (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

—   Բանակի դիզվառելիքը գողացվել էր (ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն են),

—   800 հեկտար հող էինք կորցրել (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

—   Կոռուպցիան, հովանավորչությունը, ապօրինություններն ուղղակի խժռել էին ողջ պետական համակարգն ու զինված ուժերը (քաղաքական ուժերի ու հասարակության ճնշող մեծամասնության համոզմունքն էր)։

—   Ի տարբերություն ներկայի, երկրում առկա էր ոչ լեգիտիմ իշխանություն։

Հիմա փորձեք հիշել, թե նույն մարդիկ, ովքեր այսօր փրփրած հարձակվել են իշխանությունների վրա, ինչ դիրքորոշումներ են հայտնել այն օրերին։ Զարմանալիորեն կտեսնեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը հասարակությանը փորձում էր համոզել, որ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ։ Այսօր դրա հակառակն են անում։ Տարբերությունը մեկն է։ Նրանք այն օրերին կամ իշխանություն էին կամ մերձիշխանական շրջանակներում։ Հետևաբար, նրանց մոտիվը բացառապես անձնական էր և է, այլապես նույնպիսի դիրքորոշում կունենային նաև այսօր և միշտ՝ անկախ իրենց կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից։ Իսկ մի քանի գործիչներ այս պարզ ճշմարտությունն այդպես էլ ունակ չեղան ընկալել ոչ Ապրիլյանի ժամանակ, ոչ էլ այսօր։

Ապրիլյանի քառօրյայի ժամանակ Արցախի ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արշավիր Ղարամյանը գրել է․ «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից»:

Հարգարժան պարոն Ղարամյան, եթե նույնիսկ առաջնորդվենք Ձեր առաջարկած տրամաբանությամբ և նույնիսկ ընդունենք, որ կորոնավիրուսի պատերազմի ընթացքում, ինչ-որ մի պահի իշխանությունը տանուլ է տվել մի մարտ (պատերազմը դեռ չի ավարտվել, չէ՞), ապա Ապրիլյանի օրերին քաղաքական ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, բարձրագույն ղեկավար կազմի, այդ թվում՝ Ձեր հրաժարականը։ Օր առաջ։ Հեռացնեին, կամ որ ավելի ճիշտ է՝ տապալեին օրվա իշխանությանը։ Վերը նշված պատճառներով։ Սա՞ է Ձեր ուզածը։ Մի՞թե պարզ չի, որ պատերազմի ժամանակ իշխանության որակի մասին գնահատականներն ու դրանցով պայմանավորված պայքարը միայն վնասում են Հայաստանին ու Արցախին։ Հայրենական պատերազմի առաջին երկու տարիներին սովետական բանակը մարտը մարտի հետևից տանուլ էր տալիս։ Բրեստ, Կիև, Խարկով, Ղրիմ, Հյուսիսային Կովկաս և այլն։ Ինչպե՞ս անձամբ Դուք կվարվեիք այն մարդկանց հետ, որոնք այդ օրերին կոչ կանեին համախմբվելու և հեռացնելու սովետական իշխանությանը։ Ի՞նչ անուն կտայիք և ի՞նչ անձնական ճակատագիր կմաղթեիք նրանց։ Նույնիսկ ավելորդ եմ համարում զուգահեռ անցկացնել Արցախյան պատերազմի հետ։ Դուք տեղյա՞կ եք պատմության մեջ գոնե մեկ պատերազմի, որտեղ միայն հաղթական մարտեր են արձանագրվել։

Մենք տեսել ենք պատերազմի ընթացքում տապալված իշխանություններ, և թե ինչ հետևանքներ են ունեցել դրանք տվյալ երկրների համար։ 90-ականների Վրաստանն ու Ադրբեջանը՝ Ձեզ օրինակ։ Էլչիբեյը, Հուսեյնովը, ի բարեբախտություն մեզ, համարում էին, որ Ադրբեջանի այդ պահի ղեկավարությունը ձախողել է պատերազմը, ու պայքար սկսեցին նրանց դեմ՝ կրկին ի բարեբախտություն մեզ։ Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև, որ այսօրվա հակաիշխանական հարձակման մաս կազմող գործիչներից ու ուժերից շատերը նույնը փորձում էին անել Հայաստանում՝ Արցախյան պատերազմի ամենածանր օրերին։

Հոդվածը ամբողջությամբ՝ ilur.am կայքում

The post Արման Մուսինյան. Նրանց Հայաստանն ու Արցախը պետք չեն, եթե իրենք չեն իշխում. ilur.am appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России