Ռուսաստանում ընտրողների 77.7%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին. մշակվել է քվեաթերթիկների 80%-ը. ТАСС
Ռուսաստանում ընտրողների 77.7%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ առցանց քվեաթերթիկների 80%-ի մշակման հիման վրա հրապարակած տվյալներին:
Ըստ հրապարակված տվյալների՝ սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել մասնակիցների 21.42%-ը: Ընդհանուր մասնակցությունը կազմել է 65%:
Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր հունիսի 25-ին և ավարտվել հուլիսի 1-ի երեկոյան:
Ռուսաստանի քաղաքացիները պետք է կողմ կամ դեմ քվեարկեին Սահմանադրության մեջ առաջարկվող այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ռուսական օրենսդրության գերակա դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրվելու իրավունքն տալն ու պաշտոնավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումը:
Նշված առաջարկները հավանության էին արժանացել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի, Պետդումայի, Դաշնային խորհրդի և ռեգիոնալ խորհրդարանների կողմից: