Добавить новость
103news.com
World News
Декабрь
2020

«Սոսու պուրակ» արգելավայրի որևէ հատված չի զիջվել. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

0

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է, որ Սյունիքի մարզի «Սոսու պուրակ» արգելավայրի կեսն Ադրբեջանին անցնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։

Հիշեցնենք, որ Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։

Մինչև 2004 թվականը «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար»,- ասվում է պարզաբանման մեջ։

The post «Սոսու պուրակ» արգելավայրի որևէ հատված չի զիջվել. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России