Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

ՀՖՖ-ն սխալ է մեկնաբանել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը նոր ֆուտբոլիստներ գրանցելու վերաբերյալ․ Լոռի ՖԱ

0

 «Լոռի» ՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ կապված փետրվարի 1-ին նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքի հետ։

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«2021 թվականի փետրվարի 9-ին «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից ստացել է պաշտոնական գրություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա Դոս Սանտոսի հետ վեճի կապակցությամբ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն զրկվել է նոր ֆուտբոլիստ գրանցելու իրավունքից, իսկ նշված արգելքը կվերանա վեճի լուծման արդյունքում:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (այսուհետ նաեւ՝ ՀՖՖ), ստանալով վերոնշյալ ծանուցումը, սխալ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, շտապել է վերոնշյալ գործի կապակցությամբ ազգային ընթացակարգով կիրառել ֆուտբոլիստի գրանցման արգելքը՝ սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, ինչի մասին ծանուցել է «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին։ Ավելին՝ ՀՖՖ-ն վերոնշյալ որոշումը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքում, ինչի արդյունքում, հնարավոր է, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի համար ծագեն որոշակի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական։

ՖԻՖԱ-ի՝ արգելքը կիրառելու պաշտոնական գրությունը «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ստացել է միայն 2021 թվականի փետրվարի 9-ին, երբ արդեն բաց է եղել եւ մեկնարկել է ընթացիկ՝ 2021 թվականի փետրվար ամսվա ֆուտբոլիստների գրանցման ժամանակահատվածը (սկիզբ՝ 2021 թվականի փետրվարի 1, ավարտ՝ 2021 թվականի փետրվարի 28): ՀՖՖ-ն ֆուտբոլիստների գրանցման արգելքը սահմանել է այլ ժամանակահատվածի համար, քան սահմանված է ՖԻՖԱ-ի ծանուցման մեջ՝ հակասության մեջ մտնելով վերջինիս հետ:

Արդյունքում՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն դիմել է ՖԻՖԱ-ին՝ պարզաբանում եւ կրկնակի հաստատում ստանալու համար, թե արդյոք կիրառելի էր ֆուտբոլիստի՝ ազգային եւ/կամ միջազգային ընթացակարգով գրանցման արգելքը ֆուտբոլիստի՝ ընթացիկ, մեկնարկած գրանցման ժամանակահատվածի նկատմամբ, երբ գրանցման ժամանակահատվածի սկզբից անցել է 10 օր, ինչին ի պատասխան ՖԻՖԱ-ն կողմերի հատուկ ուշադրությունն է հրավիրել ՖԻՖԱ-ի «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի» 24-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ արգելքը կարող է կիրառվել միայն 3 ամբողջական գրանցման ժամանակահատվածի համար, հետևաբար, 2021 թվականի փետրվարի 1-ից արդեն մեկնարկած գրանցման ժամանակահատվածի ընթացքում նման արգելք կիրառվել չի կարող, եւ այն կարող է կիրառվել հաջորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում:

ՀՖՖ ուշադրությունն ենք հրավիրում ՖԻՖԱ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 10-ին ստացված պատասխանի վրա՝ հորդորելով հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում՝ Բրունո Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ, 2021 թվականի փետրվար ամսից սկսած, կիրառված արգելքի մասով եւ ակնկալում ենք ողջախոհություն ՀՖՖ-ի հետագա գործառույթների իրականացման կապակցությամբ»։







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России