Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին. Mediaport

0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին, գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:

Հասարակական գործիչ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը այլ դատավորի հեռախոսով փորձել է հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելու հրահանգ տալ:

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»,- գրել է Վարագյանը:

Վերջինի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նույն գործով ձերբակալված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հայտնելով, որ սպասում է իր պաշտպանյալի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը:

«Այժմ սպասում եմ դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։ Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։ Հուսով եմ, որ սա պատահականություն է։ Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ ու ձերբակալվել։

Նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России