Կատալոնական քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 9 մարդ է տուժել
Կատալոնիայում նախորդ օրվա ընթացքում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում առնվազն 9 մարդ է տուժել, հաղորդում է ТАСС-ը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կատալոնական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մադրիդում և Բարսելոնայում՝ ընդդեմ ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության, որին դատապարտել են ահաբեկչության քարոզչության և միապետին վիրավորելու համար:
Բարսելոնայում բողոքի ցույցերը հինգերորդ օրն է, ինչ ընթանում են: Ցույցեր են մեկնարկել նաև Մալագայում և Կորդովայում: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել ռեփերին:
Նախորդ օրերին տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը վերաճել էին անկարգությունների և բախումների ոստիկանության ու ցուցարարների միջև: Փետրվարի 17-ին Մադրիդում տեղի ունեցած անկարգությունների պատճառած վնասը գնահատվում է 200 000 եվրո:
Իսպանացի ռեփերին 9 ամիս ազատազրկման են դատապարտել ահաբեկչության քարոզչության և թագավորական ընտանիքի հասցեին Twitter-ում, ինչպես նաև YouTube-ում հրապարակված երգում հնչեցրած վիրավորական հրապարակումների համար:
